Not Selected

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՈՒՆԵԻՆՔ ԲԱԶՈՒՄ ՊԱՀԵՐ, ՈՐՈՆՔ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑԻՆՔ»

19/07/2023

«Ուրարտուի» հարձակվող Նարեկ Գրիգորյանը, որը երկու գոլի հեղինակ դարձավ «Զրինսկիի» հետ արտագնա խաղում, խոսել է հանդիպման, չիրացված պահերի և իր մարզավիճակի մասին։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչի հետ է եղել կապված այն փաստը, որ երկու խաղերում էլ մենք ավելի լավ տեսք ունեինք երկրորդ խաղակեսերում։ Պատասխան խաղում թիմը շատ լավ էր պատրաստված ֆիզիկապես և մենք 120 րոպե կարողացանք բարձր տեմպով ֆուտբոլ ցուցադրել և լարվածության մեջ պահել մրցակցին։ Կարծում եմ, որ ֆիզիկապես ևս մենք գերազանցեցինք մրցակցին»։

ՉԻՐԱՑՎԱԾ ՊԱՀԵՐԻ ԵՎ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Չիրացված գոլային պահերը եղան մեր ամենացավոտ կողմը մեզ համար այս դիմակայությունում։ Մենք թե՛ առաջին և թե՛ երկրորդ խաղում ունեցանք բազում պահեր, որոնք չկարողացանք նպատակին հասցնել, ինչն էլ մեծ դեր խաղաց դիմակայության վերջնական արդյունքի վրա։

Պաշտպանությունում զիջում էինք միայն երկրորդ հարկում, ինչն էլ փաստում են բաց թողնված մեր երկու գոլերը առաջին և երկրորդ խաղերում՝ խաղային իրավիճակից»։

ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ կարողացա երկու գոլ հեղինակել այդքան դժվար պահին թիմի համար, ինչը օգնեց մեզ մնալ խաղի մեջ, սակայն, ցավոք, դրանք մեզ չօգնեցին անցնել հաջորդ փուլ։ Կարծում եմ, որ գտնվում եմ լավ մարզավիճակում և ամեն խաղին փորձում եմ անել առավելագույնը իմ թիմին օգնելու համար»։