Not Selected

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՊԵՏՔ ԷՐ ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԳՏՆԵԼ ԴԱՐՊԱՍԸ ԳՐԱՎԵԼՈՒ»

13/09/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Նարեկ Գրիգորյանը խոսել է «Փյունիկի» հետ խաղի և իր մրցանակի մասին։

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ցավալի պարտություն կրեցինք, կարծում եմ՝ առաջին կեսում տնօրինում էինք խաղը, պարզապես չստացվեց գոլ խփել, պետք էր ավելի ագրեսիվ խաղալ ու փորձել այլ տարբերակներով գտնել մրցակցի դարպասը գրավելու ճանապարհը։ Երկու գոլերն էլ բաց թողեցինք ստանդարտներից։ Թերություններին, որոնք նկատվեցին մեր կողմից, անպայման ուշադրություն կդարձնենք։ Փոխարինվեցի մի փոքր շուտ, բայց որևէ խնդիր չկար, դա պարզապես մարզչի որոշումն էր»։ 

ԼԱՎԱԳՈՒՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Մրցանակը կարևոր էր առաջին հերթին այն առումով, որ առաջնության հենց առաջին ամիսն էր ամփոփվում, և սա ապացույց էր, որ ես կարողացա հենց առաջին ամսում ինտեգրվել թիմին։ Իհարկե, սա ոչ միայն իմ, այլև թիմի կատարած աշխատանքի արդյունքն էր, և շատ մեծ վստահություն կտա հետագա ելույթներիս համար, կփորձեմ ամեն խաղում ավելի լավ հանդես գալ»։