Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ «ՓՈՐՁԵՑԻ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԻՄ ԽԱՂԸ»

26/03/2023

«Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը տևական ժամանակ անց կրկին ընդգրկվեց Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղում։ Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.

«Հանդիպումն առաջին հերթին զգացմունքային ստացվեց, և, ցավոք, մեր կողմից թերագնահատման զգացողություն առաջացրեց: Նոր մարզիչը իր տեսլականն ու կարգուկանոնն է բերում թիմ, կարծում եմ՝ դա երևում է նաև դրսից։ Այս գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի, և մենք պետք է հնարավորինս արագ և լավագույնս յուրացնենք նոր սկզբունքները։

Ես շնորհակալ եմ Ալեքսանդր Պետրակովին ընձեռած հնարավորության համար, նա մեզ ասաց․ «Հայ խաղացողների շատ սերունդներ կերազեին մեր տեղում լինել», և դա իսկապես այդպես է։

Իմ հերթին, փորձեցի խաղալ այնպես, ինչպես կարող եմ: Այդուհանդերձ, երկար ընդմիջումից հետո սովորականից շատ ավելի բարձր մակարդակում խաղալը հեշտ չէ»: