«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ
25/05/2021Հայաստանի հավաքականը հունիսի 1-ին և 5-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Խորվաթիայի և Շվեդիայի ազգային հավաքականների հետ։ Այդ խաղերին նախապատրաստվելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքական է հրավիրել «Ուրարտուի» 3 ֆուտբոլիստների՝ Հակոբ Հակոբյանին, Արթուր Միրանյանին և Կարեն Մելքոնյանին։
Հավելենք, որ Կարեն Մելքոնյանն առաջին անգամ է հրավիրվում ազգային հավաքական:
Խորվաթիա – Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 1-ին և կմեկնարկի ժամը 20։00-ին, իսկ Շվեդիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի ժամը 22։45-ին։
Ստորև ներկայացնում ենք հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը․
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Գևորգ Ղազարյան – «Լամիա» (Հունաստան)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան – «Արարատ»
Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ
Դավիդ Դավիդյան – «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան – «Ուրարտու»
Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»